Այսօր նախագահական նստավայրի առջև հերթական բողոքի ակցիան են անցկացրել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Ինչպես նախորդ ակցիաների ժամանակ, այսօր էլ ծնողների հետ զրուցելու համար նախագահական նստավայրից ոչ ոք դուրս չի եկել:
«Եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ունենար այս գործերին բացահայտում տալ, ինքը մեզ կընդուներ ուկլսեր։ Իսկ եթե մեզ չի ընդունում, դա նշանակում է, որ իրա ձեռքի գործն է, որ իր հրամանով են կատարվում սպանությունները բանակում։ Եթե այդպես չէ, թող մեզ ընդունի ու հակառակում համոզի», ֊ ասել է Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
Ոստիկանների կողմից այս անգամ ակցիան չխոչընդոտելը զինվորների ծնողները բացատրում էին այն փաստով, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ, երեկ նա մեկնել է Մոսկվա:
Հիշեցնենք, որ նախորդ երկու ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակիցները ուժ են կիրառել զոհվածների ծնողների նկատմամբ և արգելել են նրանց բարձրանալ Բաղրամյան պողոտայով:
Այսօր ևս սևազգեստ ծնողները կրում էին «Հայրենիքը պաշտպանող Արծիվներին հոշոտել են Հայոց բանակի «սպաները»՝ ճիճուները, ճիվաղները, վիժվածքները» գրառումով պաստառ:
Մանրամասները՝ տեսանյութում