Գլխավոր / Հայաստան / Հովիկ Աբրահամյանն առաջարկել է միավորել 2 նախարարություն և ստեղծել ևս մեկը

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է միավորել 2 նախարարություն և ստեղծել ևս մեկը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կայացած կառավարության նիստին առաջարկել է միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները: Բացի դրանից, Աբրահամյանն առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է Կառավարության մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու համար օրինագիծ ներկայացնել Ազգային ժողով:

Ավելի վաղ News.am֊ը գրել էր, որ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվելու նախկինում ֆինանսների նախարար, այժմ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը: