Վարչապետի որդուն առևանգողը մեղավոր է և ազատ
Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իր մեղքը՝ հարցրել են լրագրողները։ Փաստաբանները պատասխանել են․ «Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են․․․»։
Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իր մեղքը՝ հարցրել են լրագրողները։ Փաստաբանները պատասխանել են․ «Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են․․․»։
Կառավարության շենքի դիմաց արդեն երրորդ օրն է՝ նստացույց է․ վարչապետի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանի (անձնագրային անունը՝ Ազգուշ Մարտիրոսյան) աջակիցները, որոնց շարքում են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, պահանջում են ազատ արձակել որդեկորույս ընդդիմադիր կնոջը։ Բողոքի ակցիային զուգահեռ Կառավարությունում ընթանում էր վարչապետի մամուլի ասուլիսը։ Հարցերի մի մասը նվիրված էին «առևանգման փորձին»։ «տղայական հարթություն», «ադրբեջանական բեկոր» և այլն Աշոտը հավատում է, որ Հայաստանում խնդիրները իրավական ճանապարհով պետք է լուծվեն՝ հայտարարեց Փաշինյանը։ Ուստի՝ հաղորդումը հետ վերցնելու հորդորներ անել ինքը չի կարող։ Գործով պետք է զբաղվեն իրավապահները։ Եթե չկա հանցակազմ, թող կարճեն, եթե կա, թող նախաքննությունը ավարտեն, ուղարկեն դատարան։ «Էլի ուզում եք հարցերը տեղափոխեք տղայական հարթությո՞ւն»։ Ինչո՞ւ զոհված զինվորի մայրը չի կարող ազատության մեջ սպասել նախաքննությանն ու դատավճռին՝ Փաշինյանը չպատասխանեց։ Փոխարենը ընթերցեց քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը՝ պատժամիջոցներով հանդերձ, հիշեցրեց, որ իր որդին էլ է պատերազմին մասնակցել, վերջում հրետոռական հարցեր տվեց՝ «Աշոտին չդիպած ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ նա հերոս չէ, այլ մարդ է, որի հետ կարելի է այդպես վարվել», «առևանգելու միջադեպի մեջ ներգրավված մարդիկ ադրբեջանական բեկորի անկատար գործն են ուզո՞ւմ ավարտին հասցնել» և այլն։ գիշերելու ենք Փաշինյանի աշխատավայրի դիմաց Քանի դեռ Գայանեն բանտում է, մենք շարունակելու ենք գիշերել Փաշինյանի աշխատավայրի դիմաց՝ հայտարարել են Կառավարության մոտ հավաքված մարդիկ։ Նստացույցը շուրջօրյա է և անժամկետ։ Ցուցարարները պնդոմ են, որ քրեական գործը շինծու է, «Որդիների կանչ» ընդդիմադիր ՀԿ-ի անդամները Փաշինյանի որդուն չեն առևանգել, Գայանե Հակոբյանն էլ ընդամենը «ուզեցել է Աշոտի հետ տղամարդավարի խոսել», տանել նրան «Եռաբլուր»։ Աշոտ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ այս ընթացքում չի արել։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ Շենգավիթի վարչական դատարանի մոտ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները նկատել են իրեն, մոտեցել և առաջարկել զրուցել, ինքն էլ համաձայնել է և նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում կինը խոսել է պատերազմից և սկսել է քշել։ Փաշինյանը պահանջել է կանգնեցնել մեքենան, Հակոբյանը պատասխանել է, թե իր տղային առանց իրեն հարցնելու են տարել, ինքը կորցնելու ոչինչ չունի, ուստի՝ առանց հարցնելու նրան էլ կտանի «Եռաբլուր»։ Փաշինյանը ընթացքի ժամանակ դուրս է նետվել մեքենայից, վայրկյաններ անց՝ վրաերթի երթևեկվել հետևից երթևեկող սպիտակ «Տոյոտայի» կողմից։ «Հայկական ժամանակն» էլ տեսանյութ է հրապարակել, որում երևում է մեքենայից դուրս նետվելու և վրաերթի ենթարկվելու պահը։ տե՛ս Աշոտ Փաշինյանի առեւանգումը հրավեր էր Եռաբլուր «Ինքը ներողություն է խնդրել իրա ծնողների արածների համար, ասել է՝ ես չեմ կարող ոչ մի բան իրանց փոխարեն ասել, անհարմար եմ ինձ զգում էս ամեն ինչի համար։ Ասել է, թե ծնողների հետ կապ չունի։ Բայց լա՜վ էլ կապ ունի։ Սա միտումնավոր արարք էր», - պատմել է «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Աստղիկ Գալեյանը՝ Գարիկ Գալեյանի կինը։ Չնայած Փաշինյանի բնակարանը Շենգավիթի դատարանի մոտ է գտնվում, նա վստահ է, որ Աշոտը հատուկ էր այնտեղ գնացել՝ ուզուցել էր սադրել իրենց։ Գայանե Հակոբյանի աջակիցները այժմ հայտարարում են, թե նա «բանտում է գտնվում իր քաղաքական հայացքների համար»։ Քաջոն համաձայն չէ՛ Մինչ Նիկոլ Փաշինյանն խոսում էր «օրենքի երկիր» Հայաստանի մասին, հայտնի դարձավ, որ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին, որը օրեր առաջ ծեծել էր Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն, ազատ է արձակվել։ տե՛ս Քաղաքապետ պապայի խաթեր ծեծել է գյուղապետի ամուսնուն Չնայած Քաջայր Նիկողոսյանի որդին խոստովանել էր, որ ընդդիմացած վարչական ղեկավարի ամուսնուն հենց ի՛նքն է ծեծել, քրեական հետապնդում նրա նկատմամբ չի հարուցել։ «Տեսախցիկներ չկան», ականատեսները «ցուցմունք չեն տալիս», ծեծվածը պնդում է, թե ծեծողներին չի տեսել, «կասկածներ չունի»։ «Լսեցի Փաշինյանի ամբողջ ասուլիսը հույսով, որ ինչ-որ մեկը հարց կտա էս մասին։ Գոնե կհիշեցնի, որ Աշոտը կարող ա օրենքի երկիրը լուրջ ա ընդունել, բայց այ Քաջոն՝ չէ», - ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը։ Ընտրովի արդարադատության մասին ասուլիսի ժամանակ հարց, ամեն դեպքում, հնչել է։ Վարչապետը դրան ըստ էության չպատասխանեց։
Ашот верит, что вопросы в Армении должны решаться правовым путем, заявил Пашинян. Поэтому он...
Կոռնիձորում հանրահավաք անողները գալիս են միանալու
Позже они заблокировали и центральную Площадь Республики. Гагик Галеян сообщил, что родители погибших на войне...
Ժամը 15։00-ի սահմաններում իր տան մոտից փորձել են առևանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան։ Մի պահ կանգ առած մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների՝ հետևից ընթացող մեքենան: Վրաերթի հետևանքով վնասվել է Փաշինյանի ոտքը։ «Որդիների կանչի» անդամները, ըստ ՀԺ-ի, դիմել են փախուստի: Վարչապետի որդին ավելի ուշ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Փաշինյանի առևանգման փորձին, ըստ ՀԺ-ի, մասնակցել է նաև «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է Գարիկ Գալեյանը (44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է)։ Մինչ այս Գալեյանը ձերբակալվել էր ընդդիմադիր ակցիաներից մեկի ժամանակ զորամասի հրամանատարին բռնության ենթարկելու համար։ Ավելի վաղ նա միացել էր նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նստացույցին։ Կոչ էր անում «պատժել» վարչապետի ընտանիքից։ Ոստիկանությունից հաստատել են՝ հաղորդում են ստացել վարչապետի որդուն իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին, «անհրաժեշտ գործողություններ են իրականացվում»։ Գործը փոխանցվում է Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Գարիկ Գալեյանը հերքել է։ News.am-ի հետ զրույցում նա հայտարարել է, թե իրենք այսօր Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց նկատել են Աշոտ Փաշինյանին, «զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք Եռաբլուր, տես՝ ինչ են արել հերդ ու մերդ»։ Ըստ նրա, բռնություն չի եղել, Փաշինյանը հոժարակամ նստել է իրենց մեքենան․ «Աշոտը ճանապարհին դուռը բացել ու իրեն դուրս է նետել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտն ինքն իր ոտքով փախել է՝ չենք էլ նկատել ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»։ Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ կարմիրբերետավորները բռնի ուժի գործադրմամբ ձերբակալել են և Շենգավիթի բաժին են տարել զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին։ թարմացում — Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Գարիկ Գալեյանը, պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, և զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Ոստիկանները նրանց բերման են ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ-ից: թարմացում — ՀԺ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Փաշինյանը դուրս նետվում մեքենայից և վրաերթի ենթարկվում հետևից երթևեկող մեքենայի կողմից․ թարմացում — Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հաղորդել է Քննչական կոմիտեն։ Ձերբակալվել է մեկ անձ։ «Մի կին մոտեցել է Աշոտ Փաշինյանին, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Կինը Փաշինյանի համար անսպասելի վարել է մեքենան։ Ավելի ուշ կինը դադարեցրել է արագությունը, որի ժամանակ Աշոտ Փաշինյանը բացել է մեքենայի դուռը և ցած նետվել։ Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Աշոտ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ շապիկի լուսանկարը՝ Sputnik Արմենիայի
Полиция подтвердила получение от сына Пашиняна сообщения о попытке его похищения неподалеку от дома...
- Ինչ է արվեստը, որտեղից է սկսվում, որտեղ ավարտվում, ում համար և ինչու, շատերին բարդ է ասել։ Հիմա ասես դա հասկանալու մի շրջան է։