«Կոռուպցիոներ» լրագրողի կինն ամուսնուն այցելելու փող չունի
«Թող տեսնեն ինչ պայմաններում ենք ապրում։ Ու թող տեսնեն՝ ինչպես են ապրում պաշտոնյաներն ովքեր պատվիրել են ամուսնուս ձերբակալությունը»։
«Թող տեսնեն ինչ պայմաններում ենք ապրում։ Ու թող տեսնեն՝ ինչպես են ապրում պաշտոնյաներն ովքեր պատվիրել են ամուսնուս ձերբակալությունը»։
Մարդու իրավունքների միջազգային դատարանի (ՄԻԵԴ) որոշումից հետո, Ադրբեջանի կառավարությունն ընդունել է ֆրիլանսեր լրագրող Սևինջ Վահիֆգիզիի ազատ տեղաշարժման իրավունքի խախտումն ու պարտավորվել փոխհատուցել նրան 5 հազար եվրոյի չափով։ ՄԻԵԴ֊ի վերջնական վճիռը հրապարակվել է մայիսի 14-ին։ Լրագրողն ավելի քան չորս տարի չէր կարողանում դուրս գալ Ադրբեջանից՝ մի քրեական գործում որպես վկա ներգրավվածության պատճառով։ Ադրբեջանի կառավարությունն ընդունել է ազատ տեղաշարժման և իրավաբանական պաշտպանության արդյունավետ մեթոդների հասանելիության իրավունքների խախտումը և համաձայնել 5 հազար եվրո փոխհատուցում վճարել։ ՄԻԵԴ֊ն առաջարկն ընդունելի է համարել և դադարեցրել գործի հետագա քննությունը։ «2015 թվականին ինձ և MeydanTV-ի հետ համագործակցող մի քանի գործընկերների արգելեցին դուրս գալ Ադրբեջանի տարածքից։ Մենք այդ մասին իմացանք Ուկրաինայից վերադառնալուց հետո։ Անհմիջապես օդանավակայանից մեզ տարան Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչություն։ ․․․Ամբողջ գիշեր այնտեղ պահեցին։ ․․․MeydanTV֊ի դեմ գործում մենք ի սկզբանե ներգրավված էինք զուտ որպես վկաներ։ Երկրից դուրս գալու արգելքի մասին չէին տեղեկացրել։ Ադրբեջանի դատարաններում բողոքս ընթացք չէր ստանում։ ․․․ Կուզենայի, որ կառավարությունն ընդուներ նաև այլ լրագրողների ազատ տեղաշարժման իրավունքի խախտումները», - պատմում է լրագրողը։
Խուզարկություն են իրականացրել տանը, առգրավել կնոջ հեռախոսն ու համակարգիչը։ Հստակ մեղադրանքը հայտնի չէ։