Հայաստանը սահմանի հարցում շանտաժի չի ենթարկվի․ պաշտոնյա
Այսօր Իլհամ Ալիևն ասել էր, թե, ըստ «ոչ պաշտոնական խողովակների», Հայաստանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․․․
Այսօր Իլհամ Ալիևն ասել էր, թե, ըստ «ոչ պաշտոնական խողովակների», Հայաստանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը․․․
Ֆրանսիական կողմն ընդգծել է՝ «անկախ ադրբեջանական զինուժի՝ ներկայումս զբաղեցրած դիրքերից», պետք է բանակցել։ Մինչ այս Փարիզը ավելի միանշանակ էր․․․
Մոսկվան որպես հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի երկարաժամկետ կարգավորում տեսնում է սահմանի նախ՝ սահմանազատման (դելիմիտացիայի), ապա՝ սահմանագծման (դեմարկացիայի) գործընթացի մեկնարկը, անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ — Ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն ամենաբարձր և գերագույն մակարդակներով կանոնավոր շփումների շրջանակում աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում: Մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով գործառնական կապերը պահպանվում են: Հաստատում ենք հրադադարի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը: Հիմք ենք ընդունում այն, որ նմանատիպ բոլոր միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ կարգավորում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Երկու օր լռելուց հետո Բաքուն կոչ է արել հայկական կողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։ Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Պուտինին՝ ռազմական օգնության համար։ Ռուսական կողմը՝ ի դեմս ԱԳՆ-ի, երեկ հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի շուրջ «կրքեր բորբոքելու» պատճառ չկա․ « հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականները օգնեցին, համաձայնությունն իրագործված է․․․»։ Խոսվել է նաև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործում աջակցելու պատրաստակամության մասին։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք և գերատեսչություններ, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնը, Ադրբեջանից պահանջել են անհապաղ հետ քաշել զորքերը հայաստանի տարածքից։