Дог не прочь поучаствовать в политической торговле
17 сентября Айк Марутян выдвинул условия, заявив, что оппозиционные силы должны поддержать его...
17 сентября Айк Марутян выдвинул условия, заявив, что оппозиционные силы должны поддержать его...
Երևանի ավագանու ընտրությունները աչքի ընկան ՔՊ-ական տասովշչիկներով, ընտրողների անտարբերությամբ, անկայուն արդյունքներով և «Դոգով»։ Երեկվա ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28․46 տոկոսը՝ 234.553 մարդ։ Քվեարկության ընթացքը նշանավորվել է ընտրատասովշչիկների վերակենդանացմամբ՝ նախկին ՀՀԿ-ական, նախկին ԲՀԿ-ական զանգվածները, թաղային ջահելները, լոկալ հեղինակությունները մեծամասամբ աշխատում էին հօգուտ ՔՊ-ի։ Գործիքակազմը ստանդարտ էր և ոչ բռնի՝ զանգում էին ընտրության չեկածներին, դիմավորում եկածներին, ցուցումներ տալիս, համագործակցում յուրային հանձնաժողովականների հետ, օգտվում վարչական լծակներից և ոստիկանության լոյալությունից։ Ի՞նչ փոխհատուցում են ենթադրում նրանց ծառայությունները՝ կերևա ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքները, ամեն դեպքում, վկայում են նրանց անարդյունավետության մասին՝ ընտրողների մեծ մասը նախընտրել է չմասնակցել։ Սա պատմական նոր հակառեկորդ է։ Նախնական արդյունքները հետևյալն են՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 32.5 տոկոսը, նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթացը»՝ 18.9 տոկոսը, Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի «Մայր Հայաստանը»՝ 15,4 տոկոսը, Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկրի», հավաքած ձայները անցողիկ 4 տոկոսից պակաս են։ Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 24-ին՝ քվեարկությունից 1 շաբաթ անց, այդ ժամանակ պարզ կլինի նաև մանդատների վերջնական բաշխումը։ Մինչ այդ Ընտրական օրենսգրքում եղած բանաձևի ու քվեարկության նախնական թվերի միջոցով կարելի է ստանալ հետևյալ պատկերը. Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 14-ը՝ Ազգային առաջընթացը, 12-ը՝ «Մայր Հայաստանը», 8-ը՝ «Հանրապետությունը» և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։ Ի՞նչ կա կոալիցիաներից Հավանական կոալիցիաներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»+«Հանրապետություն» մի կողմից, մյուս կողմից՝ «Մայր Հայաստան»+«Հանրային ձայն»+Հայկ Մարության։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ուժից և հակակառավարական խմբերից ելած «Մայր Հայաստանը» արդեն իսկ հայտարարել է Մարությանին աջակցելու հնարավորության մասին, կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել նաև նախկին ոստիկան, այժմ հետախուզման մեջ գտնվող բլոգեր Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը», որի ընտրական ցուցակի մի մասը այժմ կալանավայրերում է նստած՝ առանձնապես խոշոր չափերի շորթումների, շանտաժների, փողեր լվանալու և բլոգերի գործունեության հետ կապված այլ հանցանքների պատճառով։ Մարությանը ավելի ուշ պայմաններ է առաջ քաշել՝ աջակցել իր թեկնածությանը «առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների»։ Եթե ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնեն այս տարբերակին, ապա, ըստ Մարությանի, կարելի է գնալ նոր ընտրությունների։ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» Մարությանը այս առաջարկը մերժել է։ Դոգը հայտարարել է, թե այնպիսի մի փաստաթուղթ է պահանջում, «որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն»՝ այնքան ժամանակով, մինչև «Նիկոլ Փաշինյանին բանտարկեն»։ «Միմիայն փաստաթուղթ։ նստում ենք և ստորագրում ենք։ Դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ կտաս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը»,- դիմելով Մարությանին՝ ասել է Ղուկասյանը։ Տեղական դիտորդական առաքելությունները՝ «Անակախ դիտորդը», «Ականատեսը», «Հայաքվեն», ահազանգել են մի շարք խախտումների մասին՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրողների ուղղորդում, տեղափոխություն։ «Անկախ դիտորդը» և «Ականատեսը», այնուամենայնիվ, պնդում են, որ այս խախտումները արդյունքների վրա ուղղակիորեն չեն ազդել։ Ընդդիմադիր «Հայաքվեն», որի անդամներին կարելի էր տեսնել քոչարյանական «Մայր Հայաստանի» նախընտրական միտինգներին, պնդում է, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար և ժողովրդավար լինելուց։
Грузия и подавляющее большинство стран мира считают сепаратистские Абхазию и Южную Осетию территориями, оккупированными Россией...
Երկրում, այնուամենայնիվ, Ռուսաստանին միանալու հանրաքվե կանցկացվի։
Ինչ-որ պահի տարածք է եկել 138-րդ դպրոցի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանը, ով, ըստ հանձնաժողովի նախագահի, նաև Տարածքային․․․
Бросались в глаза, с одной стороны, «теплые отношения» между доверенными лицами блока «Честь имею» и членами комиссии, с другой...
Նման արարքներ նկատելու կամ դրանց զոհը լինելու դեպքում զանգահարեք 080-00-12-11, կամ այցելեք Umdimel.am կայք: Ցանկության դեպքում ձեզ...
Это крайне важный факт с учетом того, что еще на прошлогодних выборах в этот орган было зафиксировано 2 случая физического...
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ահազանգում է, որ սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ․․․
- Ես դպրոցների տնօրեններին պաշտպանելու որևէ միտում չունենալով հանդերձ՝ վստահ եմ, որ դա նրանց նախաձեռնությունը չի եղել:
Գրանցած խախտումների մեջ մեծ թիվ են կազմում ընտրողին օգնելու կարգի խախտումները և վերահսկությունը։ Տեղամասեր կային․․․
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, արձագանքելով Վարդանյանի հայտարարությանն, ասել է. «Ես կարծում եմ, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ և ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար․․․