Home / Հայաստան / Աբխազիան հերքել է С-300-ի տեղակայման մասին լուրերը

Աբխազիան հերքել է С-300-ի տեղակայման մասին լուրերը

Աբխազիայի
արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան հերքել է լրատվամիջոցներում տեղ գտած
տեղեկատվությունը, համաձայն որի
Աբախազիայում տեղակայվել է ռուսական 
զենիթային հրթիռային համակարգ`
С-300, հաղորդում է BBCն:

Աբխազիայում մեկ զենիթային հրթիռային համակարգի տեղակայման մասին հայտնել է ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալմայոր Ալեքսանդր Զելինը: Գվինջիայի խոսքերով` Զելինի հայտարարությունը սխալ է ընկալվել:

Տեղեկատվական գործակալությունները Զելինի խոսքերը
փոխանցել են հետևյալ կերպ. “Մենք տեղակայել ենք
С-300 համակարգ Աբխազիայի
տարածքում: Այն հակաօդային պաշտպանության միջոցների հետ միասին կարգավորում է Աբխազիայի
և Հարավային Օսիայի հակաօդային խնդիրները”:

Թբիլիսին արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ է
հանդես եկել, ըստ որի` Աբխազիայում
С-300-ի տեղակայումը վտանգ է ներկայացնում Վրաստանի և ՆԱՏՕ-ի
համար:

Tekali Taxi