Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին օգնել է պետք
2 տարի Ղարաբաղում ծառայելուց հետո Դավիթ Հակոբյանը ծառայությունը շարունակել է խաղաղապահ բրիգադում։ Փորի հատվածում ցավեր է ունեցել, տեղափոխվել է հոսպիտալ, ինչից հետո սկսվել է արդեն երկրորդ տասնամյակը տևող դժոխքը՝ սխալ վիրահատությունը շտկող սխալ վիրահատություն, հաշմանդամություն, սայլակ, կոմա, հիշողության կորուստ, հոր մահը, մոր տառապանքները, բազմաթիվ բժիշկների, նախարարների, դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների ապօրինությունները, հանցավոր անտարբերությունը, բռնությունը, կեղծ խոստումները, միմյանց հանցանքների կոծկումը։ Մանրամասները՝ տեսանյութում․