Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 12-ին տեղի ժամանակով 5:23-ի
սահմաններում Թուրքիայի Բալիքեսիր շրջանում գրանցվել է երկրաշարժ: Թուրքական
ԶԼՄ-ների հաղորդմամբ` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 բալ:
Էպիկենտրոնը Բալյա ավանի շրջակայքում է եղել: Իսկ ցնցումը զգացվել է նաև մի շարք այլ շրջաններում` Իզմիրում, Չանագալեում և Էսքիշեխերում:
Զոհեր և ավերածություններ չկան: