Home / Հայաստան / Թուրքիան շարունակելու է էներգետիկ խոշոր նախագծեր իրականացնել Իրանի հետ

Թուրքիան շարունակելու է էներգետիկ խոշոր նախագծեր իրականացնել Իրանի հետ

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը
հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան համատեղ շարունակելու են ՀԷԿ-
երի կառուցման ծրագիրերի իրականացումն ու Իրանից Եվրոպա գազի
մատակարարմ
ան գործընթացը:

Յիլդիզը նաև ասել է, որ թուրք-իրանական համատեղ 6000 մեգավատ հզորությամբ
ՀԷԿ-ի կառուցումը երկու երկրներին հնարավորություն կընձեռի
բավարարել թե սեփական
երկրների, թե միջինասիական
տարածաշրջանի
պահանջերը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունից Թուրքիա անցնող գազատարը կգործարկվի թուրքական «SOM Petrol» ընկերության
կողմից` Եվրոպային և Թուրքիային  վառելիք մատակարարելու
համար», –
Յիլդիզի
խոսքերը
մեջբերում
է
Reuters գործակալությունը:

«Անկախ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից`
կառավարությունը սատարելու է թուրքական ընկերություններին`Իրանից գազի արտահանման
հարցում», – նշել է Յիլդիզը:

Թուրքիայի էներգետիկայի
նախարարի
ելույթը
յուրահատուկ
արձագանք
էր
ռուսական «Լուկօյլ» ընկերության որոշմանը, որը
Չինաստանի «
Ժուհայ Ժենրոն» ընկերության
հետ համատեղ սկսել է գազի
արտահանման զեղչային համակարգ
կիրառել Իրանի համար:

Tekali Taxi