Ամերիկացի դատավորը թույլատրել է միասեռ ամուսնությունները
ԱՄՆ-ի Դաշնային դատարանը որոշում է ընդունել, որը
թույլատրում է միասեռ ամուսնությունների գրանցումը: Որոշումն ուժի մեջ կմտնի
օգոստոսի 18-ից, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դատավոր Վոն Ուոլքերը որոշման կիրառման ժամկետը մեկ օրով երկարացրել է` միասեռ ամուսնություններին դեմ անհատներին հնարավորություն ընձեռելով հայց ներկայացնել ԱՄՆ վերաքննիչ դատարան: Դատավորը միասեռ ամուսնությունները գրանցող որոշումը հաստատել է, քանի որ դրանց արգելումը դեմ է սահմանադրությանը և խտրականության է ենթադրում:
Եթե վերաքննիչ դատարանն օգոստոսի 18-ին, ժամը 17:00-ի դրությամբ որևէ որոշում չկայացնի, ապա միասեռ ամուսնությունների գրանցման թույլտվությունը կհաստատվի:
Օգոստոսի 12-ին Սան-Ֆրանցիսկոյի քաղապետարանի մոտ բազմաթիվ միասեռ զույգեր էին հավաքվել` անհամբեր սպասելով դատարանի որոշմանը: