2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ամերիկացի դատավորը թույլատրել է միասեռ ամուսնությունները

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը որոշում է ընդունել, որը
թույլատրում է միասեռ ամուսնությունների գրանցումը: Որոշումն ուժի մեջ կմտնի
օգոստոսի 18-ից, հաղորդում է
Associated Press գործակալությունը:

Դատավոր Վոն Ուոլքերը որոշման կիրառման ժամկետը մեկ օրով երկարացրել  է` միասեռ ամուսնություններին դեմ անհատներին հնարավորություն ընձեռելով հայց ներկայացնել ԱՄՆ վերաքննիչ դատարան: Դատավորը միասեռ ամուսնությունները գրանցող  որոշումը հաստատել է, քանի որ դրանց արգելումը դեմ է սահմանադրությանը և խտրականության է ենթադրում:

Եթե վերաքննիչ դատարանն օգոստոսի 18-ին, ժամը 17:00-ի դրությամբ որևէ որոշում չկայացնի, ապա միասեռ ամուսնությունների գրանցման թույլտվությունը կհաստատվի:

Օգոստոսի 12-ին Սան-Ֆրանցիսկոյի քաղապետարանի մոտ բազմաթիվ միասեռ զույգեր էին հավաքվել` անհամբեր սպասելով դատարանի որոշմանը: