2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նիհարելը սեքսից կարևոր է

Որոշ
կանանց
համար քաշի կարգավորումը սեքսից կարևոր է, այս մասին հաղորդում է USA Today թերթը`
հիմնվելով Kelton Research հետազոտական ընկերության հարցումների վրա:
 

Հարցմանը մասնակցած կանանց մոտ 50%-ը խոստովանել է, որ ավելի շուտ կհրաժարվի սեքսից, քան կհամաձայնի 10 ֆունտով (4,5 կգ) ավելացնել  քաշը: Այս պնդման հետ համաձայն է նաև ամեն 4-րդ տղամարդը:

Հարցումները ցույց են տալիս նաև, որ մարդկանց մեծ մասը նախընտրում է 10-20 ֆունտով նիհարել, քան աշխատավայրում պաշտոնի բարձրացում ստանալ:

Նշենք նաև, որ հարցման մասնակիցների 66%-ն ասել է, որ իրենք ուզում են մոտավորապես 23 ֆունտով  (10 կգ) նիհարել, որպեսզի ավելի գրավիչ դառնան հակառակ սեռի համար: