Home / Армения / «Ժամանակ»: Գեղեցկուհիներին կընտրի Բեգլարյա՞նը

«Ժամանակ»: Գեղեցկուհիներին կընտրի Բեգլարյա՞նը

Օրաթերթը պարզել է, որ Գագիկ Բեգլարյանն անտարբեր չէ գեղեցկության մրցույթների նկատմամբ:

Երևանի քաղաքապետն անտարբեր չէ գեղեցկության մրցույթների նկատմամբ ու այնքան փող ունի, որ «Միս լողափ» մրցույթ է հովանավորում Ազովի ծովի ափին: Օգոստոսի 3-ից 17-ը «Նաիրի թրավլ» ընկերությունը Կրասնոդարի մարզի Յեյսկ քաղաքում անցկացնում է լողափ-փարթի-շոու ծրագիրը, որին մասնակցում են մոտ 20 գեղեցկուհիներ Հայաստանից և Կրասնոդարից: Ծրագրին մասնակցում են նաև երգիչ-երգչուհիներ հայկական շոու-բիզնեսից` Լիլուն, Արսեն Սաֆարյանը, Լիանան, Ջուսը և ուրիշներ: Ի դեպ, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս օրերին արտերկրում է` հանգստանում է,այնպես որ` չի բացառվում, որ նա անձամբ ներկա է ծովափնյա գեղեցկուհիների ընտրության պրոցեսին:

Tekali Taxi