Գլխավոր / Армения / Գյուլն Ադրբեջանում կքննարկի ղարաբաղյան հիմնախնդիրը

Գյուլն Ադրբեջանում կքննարկի ղարաբաղյան հիմնախնդիրը

Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Մեկնելիս առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյուլը հայտարարել է.
«Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր կետերից է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության հաստատումը»:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև իր այցի և դրա ընթացքում քննարկվելիք կարևոր հարցերի մասին. երկօրյա այցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկելու են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև անդրադառնալու են էներգետիկ խնդիրներին, մասնավորապես` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղների խնդրին, որոնք երկու երկրների համագործակցության կարևոր մասն են կազմում:

Աբդուլա Գյուլը ընդգծել է նաև, որ քննարկման առաջնային թեմաներից է Ղարաբաղյան հարցը, որը ըստ նախագահի պիտի լուծվի խաղաղ հիմունքներով`Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այս այցը  ավելի կամրապնդի երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական, մշակութային և լեզվական կապերը և նոր խթան կհանդիսանա տարածաշրջանում կայունության հաստատելու համար:

Tekali Taxi