2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին ՀՆԱ-ի ծավալով

Նախորդ
եռամսյակի տվյալներով` Չինաստանը գերազանցել է Ճապոնիային ՀՆԱ-ի ծավալով` աշխարհում գրավելով երկրորդ տեղը Միացյալ Նահանգներից հետո, հաղորդում է РБК գործակալությունը:

Պետական հաշվարկների համաձայն` Ճապոնիայի տնտեսությունից ստացված եկամուտը երկրորդ եռամսյակի տվյալներով 1286 տրիլիոն դոլար է կազմել, իսկ Չինաստանինը` 1335 տրիլիոն:

Վերլուծաբանները նշում են, որ նման ցուցանիշ էլի է գրանցվել, բայց այս անգամ Չինաստանն իր տեղը չի զիջի:  Փորձագետներն այն կարծիքին են, որ ընթացիկ տարում չինական տնտեսությունը կգերազանցի ճապոնականին աճի արագության տարբերության հաշվին: Մեկ տարվա ընթացքում Չինաստանի ՀՆԱ-ն 10%-ով է ավելանում, մինչդեռ Ճապոնիայի ՀՆԱ-ն այս տարի ընդամենը 2-3%-ով է ավելանալու: