2026 թ. հոկտեմբեր 10, շաբաթ

Վերաքննիչը ձևական էր․ Լիզայի դատավճիռը մնաց անփոփոխ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է 32-ամյա Ելիզավետա Դանիլիչևայի բողոքը և անփոփոխ թողել առաջին ատյանի վճիռը․ Դանիլիչևան դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Դատախազությունը նրան խոշոր չափի թմրանյութերի իրացում է վերագրել՝ արհամարելով վկաների ցուցմունքները, չկատարված քննչական աշխատանքները, հարցաքննության ժամանակ Լիզայի դեմ կիրառված բռնությունը և այլ խախտումներ։ Եթե Վճռաբեկ դատարանն էլ չբեկանի այս որոշումը, Ելիզավետան կվերադառնա բանտ 4 տարի 8 ամիս ժամկետով, որը կհամակցվի նախաքննության փուլում կալանքի տակ անցկացրած ժամկետի հետ։

Դանիլիչևան միակ դատապարտվածն է 2023-ի թվականի հուլիսին «Բան» ակումբում ոստիկանական ռեյդի գործով։ Ռեյդից հետո ոստիկանները բերման էին ենթարկել փարթիին հրավիրված 37 հյուրերին, նրանց ծեծել, նվաստացրել, մերկացնել էին բաժանմունք տանելու ճանապարհին և տեղում։ Հետագայում բոլորին ազատել էին։ 

Լիզան հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ ակումբում իրեն թմրանյութ են հյուրասիրել։ Բաժանմունքում խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր 0․48 գրամ մետամֆետամին։ Հետագայում քննիչները նրա վրա են բարդել նաև ակումբի ներքին սենյակում պահվող 1․5 գրամ մետամֆետամինը և 5․8 գրամ մարիխուանա։ Ելիզավետայի կապը ներքին սենյակում հայտնաբերված թմրանյութերի հետ չի հիմնավորվել։ Նրան մեղադրել են ոչ թե թմրանյութ օգտագործելու կամ պահելու, այլ հենց իրացնելու մեջ, թեպետ գործի հիմքում իրացման բավարար ապացույցներ չկան։ Եթե Դալիչիևային իրացում չմեղսագրեին, առավելագույն պատիժը կլիներ 3 տարի (ամենայն հավանականությամբ՝ պայմանական), նվազագույնը՝ տուգանք։ 

Մանրամասները.

  • 2026-ի օգոստոս, Վերաքննիչ դատարան