հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Թմրանյութ», «մաքսանենգություն». երկրորդ «ինքնասպանությունը» Քննչականում

«Թմրանյութ», «մաքսանենգություն». երկրորդ «ինքնասպանությունը» Քննչականում

Հուլիսի 20-ին Երևանի ՊԵԿ քննչական վարչությունում ձերբակալված տղամարդը ցած է նետվել 5-րդ հարկի պատուհանից և մահացել։

Ըստ Քննչական կոմիտեի, (ենթադրաբար) ինքնասպան եղած կալանավորը Ռուսաստանի քաղաքացի էր՝ 30 տարեկան։ Հուլիսի 19-ից «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա նա ձերբայալվել էր, քանի որ «իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ էր ստացել»:

Հուլիսի 19-ին «թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով» քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը տղամարդուն ձերբակալելու որոշում է կայացրել։

Հուլիսի 20-ին ՊԵԿ ՄԴՊ աշխատակիցները նրան տարել են ՔԿ՝ հարցաքննության, ինչից հետո տղամարդը «հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է»:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հարցաքննությունը տեսագրվել է, ներկա է եղել ձերբակալվածի փաստաբանը և թարգմանիչ։

Ավելի վաղ Ոստիկանության հետ համագործակցող Shamshyan.com կայքը գրել էր, որ նախնական տեղեկություններով՝ մահացածը Վադիմ Վոլկովն է։

Վերջին կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ թմրանյութերի գործով անցնող մարդիկ ոստիկանների ներկայությամբ ինքնասպան են լինում։

Ապրիլին Քննչական կոմիտեի արարատյան բաժանմունքի պատուհանից ցած էր նետվել և մահացել մարիխուանա աճեցնելու (404 հոդված) և իրացնելու մեջ (393 հոդված) մեղադրվող Միսակ Պողոսյանը։

Հունվարին ոստիկանները Բաղրամյան պողոտայում կանգնեցրել էին 28-ամյա Հայկ Բ-ի «Մերսեդեսը» և խուզարկել մեքենան, ինչի ընթացքում տղամարդը կուլ էր տվել իր մոտ եղած «կասկածելի փաթեթը» և մահացել վերակենդանացման բաժանմունքում։