Home / Ազգային ժողով / Մեզանից շատերը Ալենի պես թքած ունեն

Մեզանից շատերը Ալենի պես թքած ունեն

Կառավարության, խորհրդարանի, նախագահական մոտ Վարդգես Գասպարին ամեն շաբաթ սպասում է կառավարող ուժի ներկայացուցիչներին, որ հիշեցնի՝ իշխանությունը փչանալու մեծ պոտենցիալ ունի, և այն, որ խորհրդարանի խոսնակը բոլորի աչքի առաջ թքում է իր թիկնապահների կողմից անշարժացված մարդու դեմքին և շարունակում պաշտոնավարել, վկայում է, որ այդ պոտենցիալը արդեն իրացվում է։ Նախարարներն ու պատգամավորները նրան այլևս չեն էլ մոտենում՝ անցնում են կողքով, նստում ծառայողական մեքենաները և հեռանում․

—․․․Շատ մարդիկ նույնականանում են թքողի հետ, որ չնույնականանան նրա հետ, ում վրա թքել են։ Մի հոծ զանգված, այդպես մտածելով, ասում է՝ լավ է արել Ալեն Սիմոնյանը, որ թքել է։ Մնացած բաները արդեն երկրորդական են՝ թե նա դաշնակցական էր, թե նա ասել է «դավաճան», թե նա ինչ է արել։ Կարևոր է այդ սահմանազատումը, այն, որ իրենք իրենց դասում են իշխող, այդ բռնարարքը իրականացնող թևի ներկայացուցիչ։ Նախկին իշխանության օրոք էլ էր այսպես՝ բազմաթիվ հակաօրինական, հակաբարոյական քայլերի դեպքում հանրությունը չէր ընդդիմանում, ընդհակառակը՝ իրեն ավելի մերձեցնում էր իշխանությանը, որպեսզի զերծ մնա դրանից, որպեսզի ի՛նքը չենթարկվի այդ նվաստացմանը։

— Ալեն Սիմոնյանը եզակի դեպք չէ։ Նա բարձրագույն իշխանության ներկայացուցիչ է, նրան ենթարկվում է մի փռվածք, մի բուրգ՝ մարդիկ, որոնք այսպես են վարվում։ Մենք նրանց տեսնում ենք պետական կառավարման տարբեր մարմիններում։ Մարդիկ, որոնք թքած ունեն մարդկանց վրա։

— Զգոնությունն է շատ կարևոր։ Իշխանությունն ունի փչանալու շատ մեծ պոտենցիալ։ Այս գործընթացը նոր չի մեկնարկել։

տե՛ս

Կա՛մ Ալեն Սիմոնյանը պատժվելու է, կա՛մ վերադառնալու ենք անցյալ․ Գասպարի

Ալեն Սիմոնյանը հաբռգել է