Home / Առողջապահություն / Արդյոք մահացած բրազիլացուն «Զվարթնոցում» ստիպել են թմրանյութ խմել 

Արդյոք մահացած բրազիլացուն «Զվարթնոցում» ստիպել են թմրանյութ խմել 

Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանած օտարերկրացու մահվան մասին ի սկզբանե հայտնել էր «Հրապարակ» թերթը։ Ըստ թերթի տեղեկությունների, ուղևորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն։ Խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, րոպեներ անց 30-ամյա տղամարդը մահացել է։

ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը Epress.am-ի հետ զրույցում կտրականապես հերքել է, որ 30-ամյա տղամարդում մաքսային աշխատակիցներն են ստիպել խմել շշի պարունակությունը։ Հարցին՝ արդյոք արվել է ծառայողական քննություն դա վստահ պնդելու համար, Մկրտչյանը հրաժարվել է պատասխանել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Epress.am-ին ասել է, որ ծառայողական քննությունը իրենց տիրույթում չէ։ Քննչականում բրազիլացու հանկարծամահության վերաբերյալ հարուցել է քրեական գործ՝ սպանության հոդվածով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և շշում առկա հեղուկի դատաքիմիական փորձաքննություն։

Գոռ Աբրահամյանի խոսքով՝ փորձաքննություններից հետո իրավական գնահատականը կարող է փոփոխվել։