Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլիչևան արդեն կես տարի է անազատության մեջ է։ Նրան ձերբակալել են հունիսի վերջին, երբ պարեկները «բարձր ձայնի» պատրվակով ներխուժել էին «Բան» գիշերային ակումբ և բերման ենթարկել 38 հոգու։ Ուժայինները հայտնաբերել էին մեկուկես գրամ մետամֆետամին և մարիխուանա և ամբողջը մեղսագրել Եկատերինային։ Բացի զանգվածային բռնությունից և նվաստացումներից, պարեկները սուտ ցուցմունք են տվել ակումբում տեղի ունեցացի մասին, ինչը ապացուցվել է իրենց վրա մարակցված կամեռաների տեսաձայնագրությունների ուսումնասիրմամբ։
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը նշում է, որ սկզբնական փուլում հայերենին չտիրապետող կնոջը ապօրինաբար զրկել են պաշտպանից, իսկ տրամադրած թարգմանչի չունի պատշաճ որակավորում։ Դանիլիչևան թմրանյութ օգտագործող է և պատրաստ է ընդունել մեղավորությունը, որը հիմնված կլինի փաստերի վրա։
Ապօրինություններն, ըստ փաստաբանի, կատարվում են «թմրանյութերի դեմ պայքարի» կարգախոսի ներքո։ Իրականում սա ռեսուրսների վատնում է, երբ հանուն բացահայտման ցուցանիշների, պարգևավճարների, պաշտոնների ուժային և դատա-իրավական համակարգը թիրախավորում է ամենախոցելիներին՝ օգտագործողներին։ Ստացվում է, որ 20 գրամ թմրանյութ հայտնաբերելու համար, պետք է 10 նմանատիպ օպերացիա իրականացվի և տասը հոգու ազատազրկեն 6-12 տարով։
Պաշտպանը նշում է նաև, որ Հայաստանում չկան սինթեթիկ թմրանյութերի լաբորատորիաներ։ Արգելված նյութերը ներմուծվում են, և էֆեկտիվ պայքարը ենթադրում է մաքսանենգության դեմ գործողությունների ընդլայնում։ Մանրամասները՝ տեսանյութում.