հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ուրախացան, որ ամեն ինչ կարելի է բարդել ինձ վրա․ դատ

Ուրախացան, որ ամեն ինչ կարելի է բարդել ինձ վրա․ դատ

«Բան» ակումբում ոստիկանական ռեյդից հետո կալանավորված Ելիզավետա Դանիլիչևայի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել։ Մոտ 9 ամիս Աբովյանի բանտում և կես տարի տնային կալանքի տակ անցկացնելուց հետո նա համարյա ազատ է արձակվել՝ ցերեկները կկարողանա լքել բնակարանը, գիշերները պարտավոր է տանը մնալ։

Դատավարությունն արդեն մոտենում է ավարտին։ Հոկտեմբերի 16-ի նիստին ցուցմունք էր տալիս Դանիլիչևան՝ գործով անցող միակ ամբաստանյալը։ Վկաները մինչ այդ են հարցաքննվել։ Պաշտպանությունը պնդում է, որ մեղադրանքը հիմնազուրկ է․ «ակումբում հայտնաբերված թմրանյութերը փորձում են բարդել նրա վրա, ով ամենամոտն էր նստած»։ Դատախազը համաձայն չէ, բայց առանձնապես չի առարկում։

Ելիզավետային մեղադրում են 1.95 գրամ ամֆետամին և 5.8 գրամ մարիխուանա պահելու և իրացնելու մեջ։ 0․48 գրամ ամֆետամինը հայտնաբերվել է Դանիլիչևայի մոտ, 1․47 գրամ ամֆետամինը և 5․8 գրամ մարիխուանան՝ ակումբի հանդերձարանում, որտեղ այդ պահին ևս 4 հոգի կար։ Նրանք պնդում են, որ թմրանյութը սենյակ է բերել փարթիին եկած մի տղա, որի դուրս գալուց անմիջապես հետո ներխուժել են ոստիկանները։ Ելիզավետան չի հերքում՝ երբեմն օգտագործում է, բայց երբեք վաճառքով չի զբաղվել։ Իրացման փաստեր քննիչները չունեն, մարիխուանայի և 1․47 գրամ ամֆետամինի հետ Դանիլիչևայի կապը ապացույցներով հիմնավորված չէ։

Անցած տարվա հունիսի 24-ին պարեկները մտել էին Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբ։ Ակումբի այցելուներին, որոնց մեծ մասը հրավիրված էր հարսանեկան աֆթերփարթիի, փակել էին ներսում, մի քանի ոստիկանական բրիգադ կանչել և բոլորին՝ 38 հոգի, տարել Արաբկիրի բաժին։ Բաժնում մարդկանց ծեծել, նվաստացրել, հայհոյել, խեղդել և մերկացրել էին։ Զանգի իրավունք ոչ ոք չի ունեցել, թարգմանիչ չի հատկացվել։ 3 հոգու ձերբակալել էին, մյուսներին՝ ժամեր անց ազատ արձակվել։ Մեղադրանք էր առաջադրվել միայն Դանիլիչևային։

Հետագայում քրեական գործ է հարուցվել նաև խոշտանգումների հոդվածով․ ակումբից բերման ենթարկվածները արձանագրել էին մարմնական վնասվածքները և հաղորդում ներկայացրել։ Այդ գործով որևէ առաջընթաց առ այսօր չկա։

Տես․

Ակումբում ռեյդը բարդել են մի կնոջ վրա․ դատ

Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց

Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին

Թմրանյութերի դեմ պայքարի տնազ