Home / Առողջապահություն / Բոլոր նրանց, ում բռնության են ենթարկել Հայաստանի անպատիժ ոստիկանները

Բոլոր նրանց, ում բռնության են ենթարկել Հայաստանի անպատիժ ոստիկանները

Ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունները, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, դրսևորումները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլև շարունակում են աճել, իսկ նման ապօրինություններ և մարդու իրավունքների խախտում թույլ տված ոստիկանության աշխատակիցները մնում են անպատիժ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ենթարկվել են բռնությունների ոստիկանության բաժանմունքներում՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, կարող են դիմել ՀՔԱՎ՝ համապատասխան անվճար իրավական աջակցություն ստանալու համար։

Իրավապաշտպանները դատապարտում են Հայաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց նկատմամբ դրսևորվող նման գործելաոճը և կոչ է անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու մարդկային վերաբերմունքը։

ՀՔԱՎ-ի հետ կարող եք կապվել՝ զանգահարելով կազմակերպության իրավաբաններին
093-81-92-75
091-20-09-71

գրելով մեր ֆեյսբուքյան էջին