հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Նաիրիտի հրդեհի մասին զգուշացրած քիմիկոսը հաղթեց ՀՀ-ին

Նաիրիտի հրդեհի մասին զգուշացրած քիմիկոսը հաղթեց ՀՀ-ին

Քիմիկոս Իշխան Աղաջանյանը մասամբ բավարարված է Եվրոպական դատարանի վճռով։ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ մասնագետին «Նաիրիտ» գործարանը 2010 թվականին ազատել է աշխատանքից ապօրինաբար։ Նա պիտի ստանա բարոյական վնասի փոխհատուցում։

Բայց դեռևս չբացահայտված են մնում «Նաիրիտի» տնօրինության չարաշահումներն ու գործարանը դիտավորյալ սնանկացնելու հանգամանքները։

Աղաջանյանը Epress.am-ին պատմել է՝ իր հեռացումը պատճառաբանել են նրանով, որ ինքը հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին և բացահայտել աշխատողների և մենեջերների աշխատավարձերը։ Իրականում նրան հեռացրել էին, քանի որ նա հայտարարել էր, որ գործարանում 2009 թվականին տեղի ունեցած հրդեհը կարելի էր կանխել, բայց մենեջմենթը հանցավոր անգործություն է ցուցաբերել։ Իր՝ տնօրիությանը ներկայացրած զեկուցագրում նշվում էր նաև, որ 1994-2010 թվականներին գործարանը կրել է 20 միլիարդ դրամի վնաս։

Նաիրիտի տնօրինությունը ավագ գիտաշխատող Աղաջանյանին առանց զգուշացնելու հանել էր գործից այն բանի համար, որ նա հարցազրույց էր տվել և քննադատել իրենց։

Աղաջանյանը հարցազրույցում ասել էր, որ ղեկավարությանը ներկայացրել էր երկու գյուտ, որոնք կարող էին փրկել պարտքերի մեջ խրված կաուչուկի գործարանը, սակայն ղեկավարությունը չի ներդրվել գիտական փորձեր անելու մեջ։

«Ես չստացա որևէ նյութական աջակցություն։ Լաբորատորիա սարքեցի իմ ուժերով, թեև գործարանը միլիոններ ուներ։ Նրանք (տնօրենները) ոչինչ չեն անում և զրկում են մասնագետներին աշխատելու տարրական հնարավորությունից», – ասել էր նա։

Աղաջանյանը պնդել է՝ առաջարկել էր տեխնոլոգիա վերամշակելու գործարանում կուտակված հազար տոննայից ավել լաքը և դրանից ստանալու ներկ։ Լաքը կաուչուկի ստացման կողմնակի արտադրանքն է և Նաիրիտում կուտակվել էր պայթունավտանգ քանակությամբ, քանի որ այլևս չէր արտահանվում Ռուսաստան։ Ղեկավարությունը թույլատրել է ներկ արտադրել, բայց Աղաջանյանը բացահայտել է, որ կեղծ փաստաթղթերով փորձ է արվել շրջանցել լաքից ներկ ստանալու գիտական էքսպերիմենտների փուլը։

Աղաջանյանը ներկայացրել է նաև սինթետիկ կաուչուկ ստանալու նորարարություն, սակայն այդ էքսպերիմենտները ևս չեն ֆինանսավորվել։

Աղաջանյանը հարցազրույցով նաև բացահայտել էր, որ Նաիրիտում գիտությունների թեկնածուն ստանում է 85 հազար դրամ աշխատավարձ, իսկ գործարանի 12 փոխտնօրեններից յուրաքանչյուրը՝ 3-4 միլիոն դրամ։

Գործարանի տնօրինությունը չի հերքել աշխատավարձների չափը, այլ բացահայտումը  համարելով կոմերցիոն գաղտնիքի հրապարակում՝ հեռացրել է Աղաջանյանին գործից։

2007-ից սկսած «Նաիրտում» փոփոխվել են աշխատանքային պայմանագրերը և ընդունվել են նոր ներքին կանոնակարգեր, որոնք  պարտադրում էին աշխատավարձերի կոնֆիդենցիալություն և «կոմերցիոն գաղտնիք» էին  որակում գործարանի  հզորության մասին ցանկացած տեղեկատվություն։

Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանը պարտավոր էր ապահովել ազատ արտահայտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում՝ միջամտելով  մասնավոր իրավահարաբերություններին։ Հայաստանի պատասխանը, թե պետությունը չի հեռացրել Աղաջանյանին աշխատանքից, այլ մասնավոր ընկերությունը, հիմնավորում չէ՝ վճռել է դատարանը։ Հարկ է նշել, որ Հայաստանը «Նաիրիտի» բաժնետեր էր:

ՄԻԵԴ ներկայացրած փաստաթղթերում Աղաջանյանը նաև փաստեր է ներկայացրել, որ գործարա

Շներին կերակրող կնոջը տարել էին հոգեբուժարան

Արմավիրցի կենդանասերները պահանջում են լուծել թափառող շների հարցը և արձագանքել տեղացի ակտիվիստների նկատմամբ հարձակումներին։ Հոկտեմբերի 22-ին նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի մոտ, հանդիպել քաղաքապետին, հաղորդում ներկայացրել ոստիկանությանը։

Արմավիրում թափառող կենդանիները շատացել են։ 2022-2023 թթ. ստերջացման և բուժման համար հայտարարված մրցույթին դիմողներ չեն եղել։ 2024-ին հաղթած ՀՈԱԿ-ը, ըստ կենդանասերների, իր պարտականնությունները չի կատարել և փոշիացրել է համայնքի գումարները․ «Խանութից 300 դրամանոց կլիպսեր են առել, կպցրել շների ականջներին։ Չեն ստերջացրել։ Փողոցում տեսնում ես՝ կլիպսը ականջին հղի շուն»։

Տեղական իշխանությունների անգործության պատճառով, ըստ նրանց, «կենդանիների հանդեպ տարբեր զգացմունքներ ունեցող մարդկանց միջև թշնամանք է ստեղծվել»։

Արմավիրցի Նառայի, Շուշանի և Լիլիթի հարևաններին, օրինակ, դուր չի գալիս, որ նրանք կերակրում և ինքնուրույն հոգ են տանում թափառող շների մասին: Նառան և Շուշանը պատմում են` դա է պատճառը, որ տարիներ շարունակ հարևաններից անձնական վիրավորանքներ են ստանում։

Նախորդ տարվա դեկտեմբերին Նառան դիմել է տեսչական մարմին և առաջարկել ստուգումներ անել հարևանի հացի փռում։ Տեսչականը խախտումներ է գտել և կասեցրել արտադրությունը: Հարևանները որոշել են վրեժխնդիր լինել՝ սպանել են նրա շանը, քոթոթներից մի քանիսին գցել են զուգարանը, քարերով և փայտերով հարձակվել տան վրա։ «Ամեն անգամ դուռը բացելուց ինձ ուղղված ամենավերջին խոսքերն եմ լսում», – պատմել է Նառան:

Նա մի քանի անգամ ոստիկանություն է կանչել, հանցագործության մասին հաղորդումներ է տվել, դիմել է Քաղաքապետարան: Ոչինչ չի արվել։ Հոկտեմբերի 7-ին հարևանները նորից հարձակվել են կնոջ վրա, վիրավորել, սպառնացել: Երկու օր անց նրան մի տղամարդ է զանգել, ներկայացել որպես ոստիկան Կոլյա և խնդրել մոտենալ բաժին։ Բաժնից Նառային հարկադրաբար տարել են Նուբարաշենի հոգեբուժարան։ Պարզվել է, որ հարևանները՝ մոտ 30 հոգի, ստորագրահավաք են արել և պահանջել մեկուսացնել կնոջը։ Մի քանի ժամ հետո Նառային ազատել են հոգեբուժարանից, քանի որ հանձնաժողովը պաթոլոգիաներ չի հայտնաբերել։

նում 2017 թվականին տեղի ունեցած պայթյունը լաքի պահման արտադրամասում էր։ Նման պայթյուն  եղել էր նաև 2006 թվականին։

Աղաջանյանի գիտական էքսպերիմենտները չխոչընդոտելու դեպքում՝ պայթյուներից կարելի կլիներ խուսափել։

Նաիրիտը արդեն երկար տարիներ սնանկ է, գործանում մնացած փոքրաթիվ աշխատողները, որոնք հիմնականում ապահովում են պահպանվող նյութերի անվտանգությունը, ամիսներով աշխատավարձ չէին ստանում։