Home / Армения / Հայ տղամարդուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ

Հայ տղամարդուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ

Կրասնոդարի շրջանային դատարանը Արմեն Հարությունյանին մեղավոր է ճանաչել Սվետլանա Դոբրովոլսկայայի վրա գողության նպատակով հարձակման և սպանության մեջ, հաղորդում է Yuga.ru-ն:

Մեղադրյալն իր հանցակից Կարապետյանի հետ 1999 թվականի փետրվարի 12-ին Սվետլանա Դոբրովոլսկայայի տուն է ներխուժել, խեղդել  կնոջը և 100 հազար ռուբլի արժողությամբ իրեր են գողացել:

2003 թվականին Կարապետյանը դատապարտվել էր հանցանքի համար, իսկ Հարությունյանը մինչ օրս փախուսի մեջ էր: Հայտնի է դարձել, որ նա  թաքնվում է Իսպանիայի տարածքում: Հարությունյանին դեռևս չի հաջողվել ձերբակալել:

Tekali Taxi