Home / Армения / Վթարի է ենթարկվել «Բոյինգ-737» ինքնաթիռը

Վթարի է ենթարկվել «Բոյինգ-737» ինքնաթիռը

131 ուղևորներով «Բոյինգ-737»-ը  կոլումբիական Սան-Անդրես կղզում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել:

Տեղի իշխանությունները հաղորդում են, որ պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել: 68-ամյա ուղևորը մահացել է սրտի կաթվածից:

114 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վայրեջքի ժամանակ ուժեղ ամպրոպ է եղել, և ինքնաթիռին կայծակ է հարվածել:

Սան-Անդրեսի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Սանչեսի խոսքերով`հիվանդանոց տեղափոխած 90 անձանցից միայն 4-ը լուրջ վնասվածքներ ունեն:

Իշխանությունները հրաշք են այն փաստը, որ նման միջադեպի հետևանքով  ընդամենը մեկ մարդ  է զոհվել, հաղորդում է BBC-ն:

Tekali Taxi