Home / Армения / Վրաստանի նախագահի լիազորությունները կնվազեցնեն

Վրաստանի նախագահի լիազորությունները կնվազեցնեն

Վրաստանի սահմանադրության նոր նախագծի համաձայն` երկրի նախագահն այլևս իրավունք չի ունենալու խորհրդարանին ներկայացնել ուժային նախարարությունների  թեկնածուներին: Այս մասին լրագրողներին  հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն:

«Նոր սահմանադրության համաձայն` նախարարների թեկնածությունն առաջարկելու է վարչապետի թեկնածուն: Այսպիսով, նախագահն առանձնանում է խորհրդարանի ձևավորումից, ինչպես նաև ուժայիին նախարարների նշանակումից»,-ասել է Բաքրաձեն:

Հիշեցնենք, որ այժմ Վրաստանում նոր սահմանադրությունը համազգային քննարկման նյութ է, և, ամենայն հավանակությամբ, խորհրդարանն այն կհաստատի սեպտեմբերի սկզբին, հաղորդում է Грузия online-ը:

Նոր սահմանադրությունը ենթադրում է, որ Վրաստանի նախագահ չի կարող դառնալ այն անձը, ով մինչև երեք տարի է ապրել Վրաստանի տարածքում:
Նախագահի պաշտոնին կարող են հավակնել 35 տարին լրացած, Վրաստանում առնվազն 15 տարի ապրած անձինք:

Երկքաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող նախագահի, խորհրդարանի խոսնակի կամ վարչապետի պաշտոնի թեկնածու լինեն:

Tekali Taxi