Home / Հայաստան / Գիտնականները կոչ են անում արհեստական միս աճեցնել

Գիտնականները կոչ են անում արհեստական միս աճեցնել

Գիտնականներն առաջարկել են արհեստական միս ստեղծել`
երկրի բնակչությանը 2050 թվականին սնունդով ապահովելու համար: Մի խումբ փորձագետների
կարծիքով` 2050 թվականին երկրագնդի բնակչության թիվը 9 միլիարդ է կազմելու, իսկ առանց
շրջակա միջավայրին վնասելու այս քանակի մարդկանց կերակրելը գրեթե անհնար է:

Լոնդոնյան թագավորական միության տվյալներով` նույնիսկ նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում`
մթերքների գենետիկ փոփոխություններն ու նանոտեխնոլոգիաները, հնարավորություն չեն տալիս  բավականաչափ սնունդ ստանալ բոլորի համար`
կլիմայական պայմանների փոփոխության, ջրային պաշարների պակասի և համաշխարհային պահանջների աճի պատճառով, հաղորդում է foodmonitorը:

Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել,
որ գյուղատնտեսության համար պիտանի հողերը երկրագնդի վրա քիչ են և չեն կարող բավարարել
ողջ բնակչության պահանջները:

Որպես լուծում գիտնականներն առաջարկում են արհեստական
միս ստեղծել, ինչպես նաև ողջամիտ սպառել մթերքներն ու գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների
մշակել:

Գիտնականների մտավախությունը վերաբերում է նաև ջրին:
Նրանց հաշվարկով` երկրագնդի բնակչության աճին զուգահեռ` ջրային ռեսուրսների օգտագործումը
երկրաչափական պրոգրեսիայով է աճելու, ինչը նշանակում է, որ ավելացած 3 միլիարդ բնակչությանը
ջրով ապահովելու համար 2 անգամ ավել ջրային ռեսուրսներ են անհրաժեշտ, քան այժմ: Ջրային
ռեսուրսների պակասը հատկապես նկատելի կլինի Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում,
Եվրոպայի մի քանի պետություններում և ԱՄՆ-ի արևելյան հատվածում:

Tekali Taxi