Գլխավոր / Հայաստան / Վրաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահը հոլանդական ակումբ է գնել

Վրաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահը հոլանդական ակումբ է գնել

Վրաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ Մերաբ Ժորդանիան (նկարում` աջից) գնել է հոլանդական «Վիտես» ակումբը: Այս մասին հայտնում է Грузия Online-ը` հղում կատարելով AP գործակալության վրա:

Վերջին շրջանում հոլանդական ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Այժմ ակումբը գնելուց հետո Ժորդանիան խնդիր է դրել հռչակվել Հոլանդիայի չեմպիոն գալիք երեք տարվա ընթացքում:

Մի քնաի օր առաջ վրացական մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ իրականում «Վիտեսը» գնել է Ռոման Աբրամովիչը` օգտագործելով Ժորդանիային: Սակայն այդ տեղեկատվությունը հերքել է վրացական IPN գործակալությունը` նշելով, որ Ժորդանիան և Աբրամովիչն ընկերներ են, սակայն համատեղ բիզնես հետաքրքրություններ նրանք չունեն:

Tekali Taxi