Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հրաժարվել վիզային ռեժիմից

Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հրաժարվել վիզային ռեժիմից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը քննարկել են երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման խնդիրը:
Հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող բազմաթիվ պայմանագրերը իրավական հիմք են ստեղծում կապերի ամրապնդման համար:

«Ինչպես գիտեք, Թուրքիան բոլոր գործնական քայլերը ձեռնարկել է` միակողմանի կարգով բոլոր թուրքալեզու երկրների հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու համար: Մենք շատ երախտապարտ ենք նրանց այդ քայլի համար: Հուսով եմ` բոլոր անհրաժեշտ ներքին գործընթացների ավարտից հետո Ադրբեջանն էլ նմանատիպ քայլ կձեռնարկի», – Ալիևի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը:

Tekali Taxi