Գլխավոր / Армения / Ուկրաինայի քաղաքացին փորձել է վաճառել իր նորածին երեխային

Ուկրաինայի քաղաքացին փորձել է վաճառել իր նորածին երեխային

Ոստիկանները Ուկրաինայի երկու քաղաքացու են ձերբակալել, ովքեր փորձել են Մոսկվայում նորածին երեխային վաճառել: Կանանց ձերբակալել են հանցանքի վայրում` McDonald’s-ի կետերից մեկի մոտակայքում: Կանանցից մեկն իր նորածին երեխային 15 հազար դոլար  է գնահատել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այլ տվյալների համաձայն`կանայք ավելի թանկ են փորձել վաճառել երեխային` 26 հազար դոլարով:

Աղջիկը ծնվել է օգոստոսի 10-ին Մոսկվայի ծննդատներից մեկում: Աղջնակի մորն ու նրա ընկերուհուն մեկ շաբաթում հաջողվել է գնորդ գտնել «կենդանի ապրանքի» համար: Life News-ի հաղորդմամբ` հանցակից կանայք ցանկացել են երեխային 1 միլիոն ռուբլիով վաճառել, բայց ի վերջո համաձայնվել են երեխային  800 հազար ռուբլով վաճառել:

Գործարքից առաջ գնորդը հասկացել է, թե ինչպիսի հանցավոր արարքի մասնակից է դառնում, և ոստիկանությանն է դիմել: Ոստիկանները երեխայի մորն ու նրա հանցակցին ձերբակալել են գումարը ստանալուց հետո:

Հարուցվել է քրեական գործ` մարդավաճառության հոդվածով: Կանանց 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Երեխան այժմ գտնվում է քաղաքի մանկատներից մեկում: 

Tekali Taxi