Home / Армения / Հայկական ներկայացումը` տիկնիկային թատրոնի համաշխարհային փառատոնում

Հայկական ներկայացումը` տիկնիկային թատրոնի համաշխարհային փառատոնում

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է տիկնիկային թատրոնի առաջին համաշխարհային փառատոնը: Այն 10 օր է տևելու, որի ընթացքում Պիտերի բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան անվճար դիտել խամաճիկների, մեծ տիկնիկների, թղթերից պատրաստված տիկնիկների ներկայացումները:

Փառատոնին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հայաստանի և մի շարք այլ երկրների տիկնիկային թատրոններ: Բոլորը ներկայացումները անվճար են լինելու:

Նշենք, որ Հայաստանից փառատոնին մասնակցում է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը «Երկնքից ընկած հեքիաթը» ներկայացմամբ: Սցենարը գրել է բեմադրության ռեժիսորը` Զարուհի Անտոնյանը: Բոլոր տիկնիկները պատրաստվել են ձեռքով: Ներկայացումը մի փերիի մասին է, ով երկնքից երկիր է ընկնում և սկսում է հրաշքներ գործել: Բացի դերասանների ձեռքերից ու մատներից, որոնք վերածվում են ներկայացման հերոսների, ներկայացմանը մասնակցում են նաև առանձին տիկնիկներ:

Tekali Taxi