Home / Հայաստան / Արտակարգ պատահար` Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում

Արտակարգ պատահար` Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում

Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ահաբեկչության սպառնալիքի պատճառով օգոստոսի 19-ին հետաձգվել է American Airlines ավիաընկերության «Բոյինգ 767» ինքաթիռի չվերթը Նյու Յորք, հաղորդում է РБК-ն:

Անհայտ անձը զանգահարել է տեղի իրավապահ մարմիններին և հաղորդել է ինքնաթիռում ռումբ լինելու մասին: Այդ պահին իրենց տեղերը զբաղեցրած ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի տարածք: Բոլորը կրկնակի ստուգում են անցել:

Կան տեղեկություններ, որ ահաբեկիչները փորձել են գրավել ինքնաթիռը: Վկաների խոսքերով` ինքնաթիռից ձեռնաշղթաներով դուրս են բերել երկու ուղևորի:

Ինքնաթիռում 174 ուղևոր է եղել` ներառյալ անձնակազմը: Ոչ ոք չի տուժել:

Tekali Taxi