Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանն ավելացրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները

Ադրբեջանն ավելացրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները

Ադրբեջանն ավելացրել է Թուրքիա արտահանվող գազի ծավալները: Այսուհետ 1 օրում Թուրքիա է արտահանվելու 16 միլիոն խորանարդ մետր գազ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թուրքիա մատակարարվող գազի ծավալը մեկ օրվա համար 13-14 խորանարդ մետր էր, հաղորդում է Trend.az-ը:


Գազի ծավալների ավելացումը կապված է Իրանից մատակարարվող գազի ծավալների կրճատման հետ` թուրքական Ագրի նահանգի գազամուղում տեղի ունեցած պայթյունի պատճառով:

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզի խոսքերով` 7-8 օրվա ընթացքում Իրանից մատակարարվող գազի ծավալները կվերականգնվեն:

Նշենք, որ Ադրբեջանը Թուրքիային գազ է մատակարարում «Շահ Դենիզ» պայմանագրի շրջանակներում, համաձայն որի Թուրքիան ամեն տարի պետք է 6,6 միլիարդ խ.մ. գազ ստանա:

Tekali Taxi