Home / Армения / Ադրբեջանցի ֆուտբոլիստն անտարբեր է Ռուսաստանի օրհներգի նկատմամբ

Ադրբեջանցի ֆուտբոլիստն անտարբեր է Ռուսաստանի օրհներգի նկատմամբ

«Անժի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի լեգիոները հրաժարվել է ողջունել Ռուսաստանի oրհներգն ու դրոշը:

Սա տեղի է ունեցել երեկ կայացած «Անժի»-«Սիբիր» խաղից առաջ: Ադրբեջանի թիմի ֆուտբոլիստ Մահիր Շուքյուրովը Ռուսաստանի օրհներգի ժամանակ ցուցադրաբար շրջվել է: Այս մասին հաղորդում է դաղստանական «Настоящее время»
շաբաթաթերթը:

Թերթի հաղորդմաամբ` սա առաջին դեպքը չէ, երբ Շուքյուրովը նման վերաբերմունք է ցուցաբերում Ռուսաստանի պետական խորհրդանիշների վերաբերյալ:

Նշենք, որ խաղն ավարտվել է «Անժի» թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:

Tekali Taxi