Գլխավոր / Հայաստան / Վան Գոգի հայտնի կտավը վերականգնեցին

Վան Գոգի հայտնի կտավը վերականգնեցին

Վինսենթ Վան Գոգի  «Ննջասենյակ Արլում» կտավի վերականգնումը, որը սկսվել էր 2010 թվականի հունվարին, ավարտված է, հաղորդում է Associated Press-ը: Սեպտեմբերի 3-ին կտավը նորից Ամստերդամի Վան Գոգի թանգարանում կլինի:

Պատկերասրահի համակարգող Լեո Յանսենը հայտարարել է, որ կտավն այժմ ավելի “հանգիստ” է դարձել` ճիշտ այնպես, ինչպես Վան Գոգն էր ցանկանում:

Վան Գոգը կտավը ստեղծել է 1888 թվականին, երբ ապրում էր Ֆրանսիայի հարավում: Այս շրջանը բավական որոշիչ էր նկարչի կյանքում: Հենց այս ժամանակ է նա ստեղծել իր հայտնի «Արևածաղիկներ» կտավը:
Tekali Taxi