Home / Հայաստան / Հայ հնագետն ամփոփեց Գոտեձորի պեղումների արդյունքները

Հայ հնագետն ամփոփեց Գոտեձորի պեղումների արդյունքները

2005 թվականից ԳԱԱ հնագիտության ինստիտուտի և Ֆրանսիայից հրավիրված հնագետների ջանքերով Սյունիքի մարզի ներքին Գոտեձոր հանքավայրում հայտնաբերվել են ք.ա. 3600-3400 թվականներից ժամանակագրվող պղնձաքարեդարի մնացորդներ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին իրենց 5-ամյա աշխատանքների մասին խոսեց ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Նշենք, որ պատմության մեջ այդ ժամանակահատվածը նշանավորվում է նրանով, որ մարդը քարի գործիքներ պատրաստելուց անցնում է պղնձե գործիքների: Այդ ժամանկահատվածի հասարակությունները հիմնականում բնակեցնում էին հարթավայրեր, և այստեղ հայտնաբերված մնացորդները հետաքրքրական են, քանի որ դրանք հայտնաբերվել են մոտ 1800մ բարձրության վրա»,-հավելեց նա:

Պեղումների արդյունքում գտնվել են ներմուծված գունավոր խեցեղենի մնացորդներ, մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասունների դեֆորմացված մնացորդներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ տարածքի մարդիկ երկար ճանապարհներ են անցել, և անասուններին օգտագործել են որպես գրաստ:

Հուշարձանի շերտագրությունը ցույց է տվել, որ այդ տարածքի բնակիչները ապրել են տվյալ տարածքում ամռանը և աշնանը ու մոտավորապես 8 անգամ գնացել-hետ են եկել:

«Մենք հայտնաբերել ենք նաև մեծ քանակությամբ զմուրսներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ ժամանակաշրջանի մարդն արդեն ունեցել է սեփականություն»,- նշել է Պավել Ավետիսյանը:

Tekali Taxi