Home / Армения / «Ժամանակ». ՀՀ ԱԺ պատգամավորներն ընթրեցին Ժերար Դեպարդիեյի հետ

«Ժամանակ». ՀՀ ԱԺ պատգամավորներն ընթրեցին Ժերար Դեպարդիեյի հետ

Այս օրերին Երևանում է գտնվում աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն: «Ժամանակը» մանրամասներ է ներկայացնում հայտնի ֆրանսիացի դերասանի երևանյան կյանքից:

Զարմանալին այն է, որ դերասանն այսօր պատրաստվում է ասուլիս տալ Ազգային Ժողովում: Թե ինչու է ֆրանսիացի դերասանը ասուլիս հրավիրել հենց երկրի օրենսդիր մարմնի շենքում, անհասկանալի է: Հետաքրքրի է` մի՞թե Երևանում չի գտնվել որևէ մամուլի ակումբ կամ հյուրանոցի դահլիճ, որտեղ դերասանը կարողանար ասուլիս անել: Մնում է եզրակացնել, որ հիասթափված պատգամավորների աշխատանքից, ինտելեկտուալ բարձր կարողություններից` իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել մշակութային օջախի կամ դերասանի տան: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Ժերար Դեպարդիեին մեր թղթակիցը տեսել է «Դոլմամա» ռեստորանի մոտ` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական, Կրթության և Գիտության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Ուշ ժամի նրանք երեքով միասին ընթրել են «Դոլմամայում»:

Tekali Taxi