Գլխավոր / Армения / Դոլարի գինը դարձյալ սկսեց նվազել

Դոլարի գինը դարձյալ սկսեց նվազել

Սեպտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում իրականացվել է 4400000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 362.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362.25: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նշենք, որ դոլարի փոխարժեքի վայրիվերումները Հայաստանում շարունակվում են: Մասնավորապես, ուրբաթ դոլարի փակման գինը 364.25, այնինչ այսօր դոլարի գինը երկու դրամով անկում է ապրել: Սեպտեմբերի 1-ից դոլարի գինը անկում է ապրել մոտ 4 դրամով:

Tekali Taxi