Home / Հայաստան / Դուշանբեի դիսկոտեկում պայթյունի հետևանքով 7 մարդ է տուժել

Դուշանբեի դիսկոտեկում պայթյունի հետևանքով 7 մարդ է տուժել

Դուշանբեի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 մարդ վիրավորվել է. զոհեր չկան: Վիրավորներին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից 5-ն արդեն դուրս են գրվել, հայտնել է Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թախիր Նորմատովը:

Պատահարը տեղի է ունեցել երեկ գիշեր «Դուստի» դիսկոտեկում:

«Հնարավոր է` սա գազի պատճառով տեղի ունեցած կենցաղային պայթյուն է, սակայն հնարավոր է նաև պայթուցիկի առկայությունը: Փորձագետները ուսումնասիրում են պայթյունի տեղանքը»,- ասել է Նորմատովը:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին, ոստիկանության կողմից 2 անձ է ձերբակալվել` պայթյունը կազմակերպելու մեղադրանքով: Աղնշբյուրի հաղորդմամբ` գործել է սեղանի տակ տեղադրված պայթուցիկը: Սարքն այնքան էլ հզոր չի եղել, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել խուսափել հրդեհից ու մարդկային զոհերից:

Tekali Taxi