Գլխավոր / Հայաստան / Վարչապետի այցի ընթացքում կատարվածը դիտավորություն էր. ԳԱԼԱ TV

Վարչապետի այցի ընթացքում կատարվածը դիտավորություն էր. ԳԱԼԱ TV

Երեկ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ՀՀ վարչապետի Արթիկ կատարած այցի ժամանակ հեռուստաընկերության լրագրողի աշխատանքի խոչընդոտելու փաստը: Հայտարարության մեջ ասված է.

«Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակույթի տան բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող խմբի անդամներն այսօր խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը, կոտրել միկրոֆոնն ու հենակալը՝ պատճառելով բարոյական ու նյութական վնաս: Նախ, ի սկզբանե «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվել է ուղղորդված բացասական վերաբերմունք, սահմանափակվել է լրագրողի և օպերատորի տեղաշարժը: Տեղի ունեցած միջադեպից հետո, մեր լրագրողից բանավոր ներողություն է խնդրել վարչապետի մամլո պատասխանատուն՝ ասելով, որ տեղի ունեցածը պատահականություն է: Սակայն միջադեպի պարզ վերլուծությունը փաստում է, որ դա ուղղակի դիտավորություն է: Իսկ ժողովրդավարությունը, դեմոկրատիան, ազատ խոսքը ամբիոններից ու հեռուստաեթերներից հնչեցնող, արժևորող և կարևորող վարչապետն իր հերթին հրաժարվել է պատասխանել մեր լրագրողի Գյումրիում ընթացող բնակարանաշինությանը վերաբերող հարցին, որի պատասխանին սպասում են հազարավոր գյումրեցի անօթևաններ:  «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտարարում է, որ դատապարտում է լրագրողի աշխատանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցանկացած փորձ և պատրաստ է կանխելու ցանկացած նման քայլ՝ անկախ դիմացինի պաշտոնական դիրքից, ֆիզիկական և մտավոր ունակություններից»:

Tekali Taxi