Գլխավոր / Армения / Չեփմենին հրաժարվում են ազատ արձակել Լենոնի սպանությունից 30 տարի անց

Չեփմենին հրաժարվում են ազատ արձակել Լենոնի սպանությունից 30 տարի անց

Դատարանը 6-րդ անգամ հրաժարվել է ազատ արձակել Մարկ Չեփմենին, ով 30 տարի առաջ սպանել է The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնին:

Սպանությունը տեղի է ունեցել 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչից հետո Չեփմենը ցմահ բանտարկության է դատապարտվել:

Դատավճռի համաձայն` Չեփմենը համաներման հնարավորություն կարող է ստանալ 20 տարի ազատազրկման մեջ անցկացնելուց հետո:

Չեփմենի վարքին հետևող հանձնաժողովն իր զեկույցում հատուկ նշել է բանտարկյալի լավ վարքագծի մասին, սակայն անդրադարձել նաև հասարակական նորմերի և մարդու կյանքի անձեռնմխելիության նկատմամբ նրա արհամարարհական դիրքորոշմանը:

«Կանխամտածված, անիմաստ և շահադիտական գործողությունը, որը ողբերգական ավարտ ունեցավ… այս ամենը հանգեցնում է նրան, որ Ձեզ ազատ արձակելն այժմ անտեղի է և չի համապատասխանում հասարակական նորմերին»,- նշված է համաներման հարցերով զբաղվող հանձնաժողովի նամակում:

Դատապարտյալը կրկին համաներման դիմում կարող է ներկայացնել 2012 թվականի օգոստոսին:

Tekali Taxi