«Առավաոտ». ՀԱԿ-ի երիտթևը որոշել է ակտիվացնել իր հասակակիցներին
Օրաթերթը գրում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թևը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. այցելում է մարզեր` հանդիպելու Կոնգրեսի համակիր, բայց գործողությունների մեջ պասիվ երիտասարդների հետ:
Ի պատասխան «Առավոտի» հարցին` որքանով է այդ նախաձեռնությունը համաձայնեցվում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հետ, Կոնգրեսի երիտթևի ներկայացուցիչ Սարգիս Գևորգյանն ասաց. «Այնքանով, որքանով մենք Կոնգրեսի երիտասարդական ներկայացուցիչներ ենք և մարզերում հանդիպումներ ենք ունենում ՀԱԿ տարածքային կառույցներում: Այդ այցելությունները երիտասարդական թևի նախաձեռնությունն են, որին ՀԱԿ ղեկավարությունը հավանություն է տվել»: