Գլխավոր / Армения / ԱՄՆ-ն արգելել է իրանական գորգերի ներմուծումը

ԱՄՆ-ն արգելել է իրանական գորգերի ներմուծումը

ԱՄՆ-ն որոշել է արգելել իրանական գորգերի ներմուծումը Միացյալ Նահանգներ: Արգելքն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 29-ից:

Իրանի արտահանման և ներմուծման սեկտորի ղեկավար Աքբեր Հերիսչին հայտարարել է, որ այդ որոշումն անակնկալ էր Թեհրանի համար: Նրա խոսքերով` այս պահին գորգերի մեծ քանակություն պահվում է ԱՄՆ մաքսատանը:

Գորգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները մտահոգված են, քանի որ նման որոշում կարող են ընդունել և եվրոպական պետությունները, հաղորդում է IRNA-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր պաշտոնավարման ընթացքում նման որոշում  էր ընդունել, որն  ուժի մեջ է եղել 14 տարի:

Tekali Taxi