Գլխավոր / Армения / Բնապահպաններին զարմացնում է կառավարության շտապողականությունը

Բնապահպաններին զարմացնում է կառավարության շտապողականությունը

Այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպաններ Գոհար Օգանեզովան և Կարինե
Դանիելյանն անդրադարձել են ընդերքի մասին օրենքին, որը ՀՀ կառավարությունը շուտով կներկայացնի
Ազգային ժողովի քննարկման համար:

Բնապահպանները
բողոքել են, որ օրենքի նախագիծը կազմելու ժամանակ ոչ մի քննարկում չի եղել, իրենց
կարծիքն ու առաջարկները ոչ ոք չի լսել:

Նրանք
նշել են, որ գոյություն ունի հասարակական դաշինք, որին միացել են 40-ից ավելի
բնապահպանական կազմակերպություններ ու խմբեր, բայց այս դաշինքի համար երկրում
բնապահպանական գործընթացները ու, հատկապես, «Մաքուր հայրենիք» ծարգիրը, փակ է:

Բնապահպանների
համար անհասկանալի է այն շտապողականությունը, որով ցանկանում են Ազգային ժողով
ուղարկել ընդերքի մասին օրենքը, բայց նրանց մնում է միայն սպասել, թե մեր երկրի
հարստությունը` ընդերքը շահագործելու համար մեր պետական այրերն ինչպիսի օրենք
կընդունեն:

Tekali Taxi