Գլխավոր / Հայաստան / Հայաստանում քաղցկեղը երիտասարդացել է. մասնագետներ

Հայաստանում քաղցկեղը երիտասարդացել է. մասնագետներ

Աշխարհում կանացի հիվանդություններից ամենաշատը տարածված է կրծքի քաղցկեղը, այնուհետև` արգանդի պարանոցի քաղցկեղը; Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի մամոգրաֆիայի կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը` խոսելով քաղցկեղ հիվանդության և դրա կանխարգելման մասին:

Նա ներկայացրել է Հայաստանում գործող «Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոն»-ի տվյալները` նշելով, որ սկսած 2002 թվականից իրենց կենտրոնում ստուգում է անցել 104 000 կին, որոնցից 6 100-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Կենտրոնի ամենաերիտասարդ այցելուն 16-ամյա աղջիկ է:

«Այս հիվանդությունը երիտասարդացել է: Միգուցե, պատճառն այն է, որ հասարակությունն ավելի հաճախ է այցելում բժշկի: Բայց դրական կողմն էլ այն է, որ հնարավորություն է լինում ժամանակից շուտ կանխարգելել այն»,- ասել է Խաչանուշ Հակոբյանը:

Գիտությունների թեքնածու Գայանե Մամիկոնյանը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի մամոգրաֆիայի կենտրոնի տվյալներով` ամեն 16-րդ այցելուի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Նա նաև ներկայացրել է ԱՄՆ այս բնագավառում իրականացված հետազոտությունների վերջին տվյալները, համաձայն որոնց` աշխարհում կրծքագեղձի քաղցկեղ ունենում են հիմնականում բարձր խավի կանայք:

Tekali Taxi