Գլխավոր / Армения / Հայ-թուրքական սահմանի բացումը սարերի ետևում չէ, կարծիք

Հայ-թուրքական սահմանի բացումը սարերի ետևում չէ, կարծիք

Հայաստանի հասարակությունը համոզվեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը սարերի ետևում չէ, այսօր լրագրողների մամուլի ասուլիսին, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքերով` մի կողմից` դրական է, որ արձանագրությունները չունեցան հաջող ավարտ: Շաքարյանը հույս հայտնեց, որ մոտակա երկու տարիների ընթացքում հայերը «չեն քնի և կլուծեն սահմանի բացման հետ կապված բոլոր տեխնիկան խնդիրները»:

«Արձանագրությունների շնորհիվ հայ հասարակությունը ազգայնական դարձավ: Մինչև հաջորդ նախագահական ընտրությունները որոշ կուսակցություններում կգերակշռի ազգայանականությունը, ինչպես նաև ի հայտ կգան այլ ազգայնական ուժեր», – ասել է թուրքագետը:

Tekali Taxi