2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բնապահպաններին զարմացնում է կառավարության շտապողականությունը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպաններ Գոհար Օգանեզովան և Կարինե Դանիելյանն անդրադարձել են ընդերքի մասին օրենքին, որը ՀՀ կառավարությունը շուտով կներկայացնի Ազգային ժողովի քննարկման համար:

Բնապահպանները բողոքել են, որ օրենքի նախագիծը կազմելու ժամանակ ոչ մի քննարկում չի եղել, իրենց կարծիքն ու առաջարկները ոչ ոք չի լսել:

Նրանք նշել են, որ գոյություն ունի հասարակական դաշինք, որին միացել են 40-ից ավելի բնապահպանական կազմակերպություններ ու խմբեր, բայց այս դաշինքի համար երկրում բնապահպանական գործընթացները ու, հատկապես, «Մաքուր հայրենիք» ծարգիրը, փակ է:

Բնապահպանների համար անհասկանալի է այն շտապողականությունը, որով ցանկանում են Ազգային ժողով ուղարկել ընդերքի մասին օրենքը, բայց նրանց մնում է միայն սպասել, թե մեր երկրի հարստությունը` ընդերքը շահագործելու համար մեր պետական այրերն ինչպիսի օրենք կընդունեն: