Գլխավոր / Հայաստան / Թատրոնն իշխանությունների կողմից անուշադրության է մատնված

Թատրոնն իշխանությունների կողմից անուշադրության է մատնված

Այսօր Համազգային պետական թատրոնի գեղաարվեստական ղեկավար  Սոս Սարգսյանը և թատրոնի  տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով: 

Սոս Սարգսյանի կարծիքով` առանց թատրոնի չի լինում ոչ պետություն, ոչ պետականություն:

Նա ցավով նշել է, որ այսօր թատրոնը չի կատարում իր հասարակական դերը: «Թատրոնը չի օգնում պետականաշինությանը մի պարզ պատճառով, քանի որ երկար ժամանակ իշխանությունների կողմից անուշադրության է մատնված»,- ասաց Սոս Սարգսյանը:

Նա նշել է, որ այսօր թատրոնը բազմաթիվ խնդիրներ ունի, և դրանցից մեկն էլ այն է, որ թատրոնը իջեցրել է իր թռիչքաձողը, բացակայում է քննադատությունը:

«Աբսուրդ է նաև այն, որ ինչ-որ մեկն արգելեց թատրոնի տոմսեր բաժանել դպրոցներում: Սրանով զրկվում ենք վաղվա հանդիսատես ունենալուց», – վրդովված ասել է Սոս Սարգսյանը:

Tekali Taxi