Գլխավոր / Հայաստան / Լուժկովին «խեղճացնում» են ադրբեջանցի օլիգարխի պատճառով

Լուժկովին «խեղճացնում» են ադրբեջանցի օլիգարխի պատճառով

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ընդհատակյա հակամարտությունը կարող է խնդիրներ ստեղծել ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Թելման Իսմայլովի համար, գրում է «Мусават» թերթը:

Արդեն մի քանի օր է` Մոսկվայում քաղաքապետ Յուրի Լուժկովին պաշտոնանկ լինելու մասին լուրեր են շրջանառվում:

Նախագահական նստավայրից Լուժկովին ակնարկում են, որ նա ինքակամ թողնի պաշտոնը: Սակայն քաղաքապետը մտադիր չէ ենթարկվել այս ցուցումներին: Նրան ուղղված ակնարկներին զուգահեռ` սկսվել են նաև Իսմայլովի դեմ ուղղված կաշառեկության մեղադրանքները: Փորձագետները նշում են, որ նախագահն է ուզում Լուժկովի հրաժարականը, այնինչ վարչապետը չի կիսում նախագահի կարծիքը:

Լուժկովն այժմ պաշտպանական մարտավարություն է որդեգրել: Ընդամենը 2 օր առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկով ֆիլմ էր ցուցադրվել, որն անուղղակի կերպով բարձրաձայնում էր Լուժկովի կաշառակերության մասին:

Tekali Taxi